Բնագիտություն

  1. Որո՞նք են բույսի գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավոր ված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաններ են, ապահովում են բույսի սննդառությու նը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
  2. Որո՞նք են բույսի վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավոր ված տերևներով և բողբոջներով) բույսի վեգետատիվ օրգաններ են, ապահովում են բույսի սննդառությու նը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը։
  3. Ի՞նչ է արմատը և արմատային համակարգի ի՞նչ տեսակներ կան:
    Արմատի հիմնական դերը բույսի սնուցումը, աճը, զարգացումն ապահովելն է։ Արմատը հողից կլանում է ջուր, ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը։ Բացի այդ, արմատով բույսն ամրանում է հողին, այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից։ Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ, բողկ, շաղգամ, գազար): Արմատով բույսը կարող է նաև բազմանալ։ Ըստ ծագման տարբերում են գլխավոր, կողային և հավելյալ արմատներ։
  4. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը:
    Բջիջը ունի երեք հիմնական մաս` բջջաթաղանթը, ցիտոպլազմայը և կորիզը:
  5. Ի՞նչ է հյուսվածքը:
    Հյուսվածքը բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ է։

Leave a comment